Արտաքին աշխարհ
Flydubai-ի ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և փոխել ուղղությունը

Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai-ի ինքնաթիռը միջազգային արտակարգ իրավիճակի՝ 7700 կոդն է փոխանցել, ապա շրջվել Սաուդյան Արաբիայի օդային տարածքի վրայով։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները օդ են բարձրացել՝ ուղևորատար ինքնաթիռը որսալու նպատակով։
Աղբյուր՝ yerevan.today