Հասարակություն

Դատարանը վարույթ է ընդունել Աշոտ Արզումանյանի գույքի բռնագանձման հայցը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի պաշտոնակատար Աշոտ Բաբկենի Արզումանյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20 անշարժ և շարժական գույք։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version