Քաղաքականություն

Գլխավոր դատախազությունը Միքայել Մինասյանին հրավիրել է գույքի ուսումնասիրության վերաբերյալ

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող գույքի ծագման ուսումնասիրության արդյունքում կազմվել է նախնական ամփոփագիր։ «Ազդարար» պաշտոնական կայքում հրապարակված ծանուցման համաձայն՝ հոկտեմբերի 9-ին Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Ծանուցմամբ նշվում է, որ այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում Միքայել Մինասյանը կարող է ծանոթանալ ուսումնասիրության ընթացքում հավաքված նյութերին, այդ թվում՝ դրա հիմքում դրված քրեական վարույթի վերաբերելի նյութերին, ինչպես նաև ներկայացնել իր դիրքորոշումն ու հայտարարագիրը։

Եթե նշված ժամին ներկայանալը հնարավոր չէ, նրան առաջարկվում է նախապես համաձայնեցնել այլ օր և ժամ։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version