Քաղաքականություն
«Տաշիր կապիտալը» դատարանում վիճարկում է ՀԷՑ-ի բաժնեմասի օտարման իրավահարաբերությունը

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում ընթանում է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ կառավարության։
Ընկերությունը 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ճանաչել «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի 70 տոկոս բաժնեմասը՝ որպես բացառիկ միջոց, Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության բացակայությունը։
Դատական նիստը հեռարձակվում է ուղիղ եթերով։
Աղբյուր՝ yerevan.today