Տնտեսություն

ՌԴ-ն մինչև հոկտեմբերի 31-ը երկարաձգել է վառելիքի որոշ տեսակների արտահանման սահմանափակումը

Ռուսաստանի կառավարությունը մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազային յուղերի արտահանման ժամանակավոր արգելքը՝ դրանց անմիջական արտադրողների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ որոշումն ընդունվել է ներքին շուկայում վառելիքի կայունությունն ապահովելու նպատակով, այդ թվում՝ բերքահավաքի շրջանում շարժիչային վառելիքի պահանջարկի աճի պայմաններում։

Միաժամանակ, Ռուսաստանում վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը կգործի մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։ Մինչև նոր որոշումը անմիջական արտադրողների համար նախատեսված սահմանափակումը գործում էր մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version