Քաղաքականություն
Սի Ծինփին. Չինաստանը կշարունակի անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը

Չինաստանը կշարունակի վարել անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականություն, հայտարարել է երկրի նախագահ Սի Ծինփինը Ժողովրդական ժողովների տանը կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։ Միջոցառումը նվիրված էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-րդ տարեդարձին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Սի Ծինփինի խոսքով՝ Չինաստանը պետք է շարունակի իրականացնել չորս գլոբալ նախաձեռնությունները, աջակցի մարդկության համար միասնական ճակատագրով հանրության կառուցմանը և փոփոխվող ու անհանգիստ աշխարհին հաղորդի ավելի մեծ վստահություն ու դրական դինամիկա։
Չինաստանում ազգային տոնը նշվում է հոկտեմբերի 1-ին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրը։ 1949 թվականի այդ օրը Պեկինի Տյանանմենի հրապարակում չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե Դունը հանդիսավորությամբ հռչակել է ՉԺՀ-ի ստեղծումը։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ԽՍՀՄ-ը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել հանրապետության հետ։
Աղբյուր՝ 168.am