Հասարակություն
Ստեփան Ասատրյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հովհաննավանքի նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանը, որը նախկինում կրել է տեր Արամ անունը, դատարանում մեղադրյալ է ճանաչվել։ Այս մասին Sputnik Armenia-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը։
Փաստաբանի խոսքով՝ վարույթը վերաբերում է սեփականատիրոջ կամքին հակառակ գույքն օգտագործելուն և սեփականատիրոջը վնաս պատճառելուն։ Ասատրյանի դեմ ներկայացվել է նաև բնակարանից վտարելու հայց, քանի որ նա շարունակում է բնակվել Մայր Աթոռի տրամադրած բնակարանում և հրաժարվում է այն ազատել։
Մյուս կարգալույծ արված քահանայի՝ Արամայիս Թախմազյանի, որը նախկինում կրել է տեր Թադե անունը, վերաբերյալ առկա է Մայր Աթոռի տրամադրած բնակարանից վտարելու մասին դատարանի վճիռ։ Սակայն այն դեռ չի կատարվել, քանի որ գտնվում է բողոքարկման փուլում։
Աղբյուր՝ aravot.am