Սպորտ
Կարտինգի դպրոցի աշխատանքի խաթարումը կարող է ազդել Հայաստանի միջազգային քվոտաների վրա

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է՝ խաթարված է։ Դրա հետևանքով մարզիկները չեն կարողանում լիարժեք պատրաստվել առաջիկա մրցումներին, այդ թվում՝ հոկտեմբերի 11-ին նախատեսված մրցմանը։
Ռոդիոն Կռիլովի խոսքով՝ եթե հոկտեմբերի 11-ի մրցումը չկայանա, Հայաստանը կզրկվի Sodi World Series-ի միջազգային քվոտաներից։
Մարզումների և մրցաշարերի բացթողումները խնդիրներ են առաջացնում նաև Sodi World Series-ի միջազգային մրցումների ու վարկանիշավորման համակարգի և Play City-ի համագործակցության շրջանակում։
Աղբյուր՝ yerevan.today