Սպորտ

Play City-ի կարտինգի դպրոցի աշխատանքը շուրջ երկու ամիս խաթարված է

Play City-ում գործող կարտինգի դպրոցի գործունեությունը մոտ երկու ամիս է՝ խաթարված է։ Դրա հետևանքով մարզիկները չեն կարողանում պատշաճ պատրաստվել առաջիկա մրցումներին, որոնցից մեկը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։

Դպրոցի գործունեության դադարն անդրադառնում է նաև Sodi World Series միջազգային մրցաշարերի և վարկանիշավորման համակարգի հետ Play City-ի համագործակցությանը։

Կարտինգի դպրոցի ներկայացուցիչ Կարեն Սարգսյանի խոսքով՝ դպրոցում ընդգրկված է 50-60 երեխա։ «Երեխաներն անընդհատ հարցնում են՝ բա ե՞րբ ենք պարապելու»,- նշել է նա՝ ընդգծելով, որ մարզումների բացակայությունը խնդիրներ է առաջացնում մարզիկների պատրաստության համար։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version