Հասարակություն
Նիկողոս Հովհաննիսյանը կոչ է արել պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին

Նախկին հոգևորական Նիկողոս Հովհաննիսյանն անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, իր գնահատմամբ, իրականացվող արշավին։
Նա հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը «զավթված է թշնամու կողմից», իսկ ազգային ինստիտուտները, իր խոսքով, քանդվել և պղծվել են։ Հովհաննիսյանը նշել է, որ այս պայմաններում մնացել է միայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի պահպանման համար, ըստ նրա, պայքար է ընթանում նաև ներսում։
Նախկին հոգևորականը քաղաքացիներին կոչ է արել չընկրկել և չթուլանալ՝ ընդգծելով, որ առաջիկայում սպասվում է «անհնարին թվացող, բայց հաղթական պայքար»։ Նա նաև նշել է, որ դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանել է հայ ժողովրդին, և այժմ հայերի հերթն է պաշտպանելու եկեղեցին։
Աղբյուր՝ yerevan.today