Տնտեսություն
ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO»-ի անունով չլիցենզավորված ընկերության մասին

Սոցիալական ցանցերում «My Fin» անունով ընկերությունը գովազդում է մեկ հպումով սպառողական վարկեր՝ մինչև 5 մլն դրամի չափով և 12.5 տոկոսից սկսվող տոկոսադրույքով։ Առաջարկը նախատեսված է 18-65 տարեկան անձանց համար։
ՀՀ Կենտրոնական բանկը հայտնում է, որ «My Fin UCO» անվանումով որևէ ընկերության ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիա չի տրամադրել։ ԿԲ-ի փոխանցմամբ՝ այդ ընկերության գործունեությունը դուրս է Կենտրոնական բանկի վերահսկողությունից։
ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու համար օգտվել բացառապես լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից։
Աղբյուր՝ yerevan.today