Քաղաքականություն

Ալեքսան Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով․ «Ուժեղ Հայաստան»

Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է՝ որոշելով կալանավորումը փոխարինել երեք ամիս ժամկետով տնային կալանքով։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

Կուսակցությունը նշում է, որ որոշումը հաջորդել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերաբերյալ զեկույցի հրապարակմանը, որում արձանագրվել էին ընդդիմախոսների նկատմամբ իշխանության կողմից քաղաքական ճնշումների և հետապնդումների դեպքեր։

«Ուժեղ Հայաստան»-ի գնահատմամբ՝ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումը նրա լիակատար ազատության վերականգնման ճանապարհի միայն առաջին քայլն է։ Կուսակցությունը պահանջում է գործի ամբողջական կարճում և որևէ խափանման միջոցի վերացում՝ այն համարելով քաղաքականապես ուղղորդված։

Կուսակցությունը նաև հայտարարել է, որ շարունակելու է պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version