Քաղաքականություն

Էլինար Վարդանյանը IODA-ի առաքելությանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ փաստեր

«Այլընտրանքային Նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը հայտնել է, որ գործընկեր Արման Աբովյանի հետ հանդիպել է «Հայաստանում Ժողովրդավարության միջազգային դիտարանի» (IODA) անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների հետ։

Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության հետընթացը, խոսքի ազատության նկատմամբ աճող ճնշումները, քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը և ուժային կառույցների քաղաքականացման խնդիրը։

Վարդանյանը նշել է, որ առաքելության ներկայացուցիչներին ներկայացվել են քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների խախտումների և ժողովրդավարական ինստիտուտների հետևողական քայքայման վերաբերյալ կոնկրետ փաստեր ու օրինակներ։ Առանձին անդրադարձ է եղել կալանքը որպես խափանման միջոց չարաշահելու և այն քաղաքական հակառակորդների նկատմամբ պատժի գործիք դարձնելու դեպքերին։

Նրա փոխանցմամբ՝ ներկայացվել են նաև ընդդիմադիր ուժերի առաջնորդների, քաղաքական և հանրային գործիչների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները, որոնք, ըստ իրեն, ունեն համակարգային բնույթ։

Վարդյանը նշել է, որ բարձր է գնահատում միջազգային կառույցների, եվրոպական գործընկերների և Արևմուտքի ջանքերը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավական պետության ամրապնդմանը։ Նա ակնկալել է, որ միջազգային գործընկերների հետ համագործակցությունն այս ուղղություններով կլինի շարունակական, հետևողական և առավել գործուն։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version