Տնտեսություն
Երևանի մետրոպոլիտենը կարող է համագործակցել Թեհրանի գործընկերների հետ

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի և Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը քննարկվել են Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները։ Իրանական կողմը ներկայացրել է Թեհրանի մետրոպոլիտենի պատմությունը, տեխնիկական կարողություններն ու ոլորտում իրականացվող ծրագրերը։
Պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու ծառայությունները ներդնել թունելաշինության, վագոնաշինության և մետրոպոլիտենային ենթակառուցվածքներին առնչվող այլ ոլորտներում։
Բաբկեն Սեդրակյանն իր հերթին ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, ենթակառուցվածքների արդիականացման ընթացքն ու զարգացման առաջիկա նախագծերը։ Հանդիպումն անցկացվել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։
Աղբյուր՝ 168.am