Հասարակություն

Ադրբեջանցի զինծառայողի գործով սահմանն ապօրինի հատելու մեղադրանք չկա

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթում սահմանն ապօրինի հատելու հոդված չի ներառվել։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազության տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, իսկ հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, և 207-րդ հոդվածի 1-ին մասով՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու վերաբերյալ։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version