Հասարակություն
Ադրբեջանի քաղաքացի Նասիմի Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 207-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով։
Դատախազությունից հիշեցրել են, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի և զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն։ Հայտնաբերվելուց հետո նա զենքից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով վիրավորվել էր 1987 թվականին ծնված Ա.Ա.-ն։
Դրանից հետո Մուսաևը դիմել էր փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։
Աղբյուր՝ 168.am