Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել արձագանքել Հայաստանի դեմ հարձակումներին

ԵԽԽՎ նիստում ելույթ ունենալով՝ ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Եվրոպական համայնքը չի կարող Հայաստանի նկատմամբ տեղի ունեցող դեպքերին պարզապես դիտորդի կարգավիճակով հետևել։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին միջադեպի ժամանակ Ադրբեջանի զինված զինծառայողը ներխուժել է հայ ընտանիքի տուն և երեխաների աչքի առաջ կրակել մոր վրա։ Կարապետյանը նշել է, որ սա վերջին շրջանում արդեն երկրորդ դեպքն է, երբ հայ խաղաղ բնակիչները հարձակման են ենթարկվում հարևան երկրների զինծառայողների կողմից։

Պատգամավորը նման գործողությունների վստահությունը կապել է անպատժելիության հետ։ Նա նշել է, որ միջազգային դատարաններն ու կառույցները, որոնք, իր գնահատմամբ, պետք է պատասխանատվության ենթարկեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման համար պատասխանատուներին, չեն գործել։

Կարապետյանը որպես օրինակ հիշատակել է Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինծառայողին կացնով սպանած ադրբեջանցի զինծառայողի դեպքը։ Նրա խոսքով՝ զինծառայողին Ադրբեջանին արտահանձնելուց հետո այդ երկրի նախագահը նրան ընդունել է, շնորհել հերոսի կոչում և թույլ տվել ազատորեն շրջել Բաքվի փողոցներում։

«Այս վտանգավոր շրջանը պետք է ավարտվի։ Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ»,— ասել է Նարեկ Կարապետյանը։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version