Քաղաքականություն

Մամիկոն Ասլանյանը պնդել է, որ Արթուր Օհանյանի դեմ մեղադրանքը շինծու է

Մամիկոն Ասլանյանը հայտնել է, որ Վանաձոր համայնքի ավագանու անդամ, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքից ընտրված և «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը ձերբակալվել է հերթական, իր բնորոշմամբ, շինծու մեղադրանքով։

Ասլանյանի խոսքով՝ Օհանյանը գրագետ, կիրթ ու պատրաստված, հանրային հեղինակություն ունեցող անձ է։ Նա նշել է, որ համոզված է՝ Օհանյանը որևէ հանցանք չի գործել, և հավելել, որ որոշ չափով տեղյակ է գործի հանգամանքներից։

«Ժամանակներն են էդպիսին. յուրաքանչյուր մարդ, ով ունի հեղինակություն և իշխող քաղաքական թիմից չէ, պիտի ենթարկվի հետապնդման»,— գրել է Մամիկոն Ասլանյանը։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version