Հասարակություն

ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացվել․ պահանջում են կալանավորել ադրբեջանցի զինծառայողին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի ակցիա են անցկացրել Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցները պահանջել են կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած Ադրբեջանի քաղաքացուն և նրան չազատել որպես «բարի կամքի դրսևորում»։ Նրանք նաև առաջարկել են նրան փոխանակել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հետ։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Մուսաևը, ըստ հրապարակված տեղեկությունների, առնչվում է Սյունիքի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով վիրավորվել է 39-ամյա Անի Ավետիսյանը։ Տուժած կինը բուժում է ստանում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում։ Նրա քույրը միջադեպի մանրամասները ներկայացրել է «Ազատությանը»։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version