Քաղաքականություն
Լուկաշենկոն Հայաստանին հորդորել է նախապես հստակեցնել ԵՄ շուկայում իր արտադրանքի իրացման հարցը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տվել, նախքան Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ առաջ շարժվելը, հստակեցնել իր արտադրանքի իրացման հնարավորությունները։ «Եթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում։ Պետք է հստակ որոշեք՝ որտե՞ղ է վաճառվելու ձեր կոնյակը, ո՞ւր են ուղարկվելու ձեր բանջարեղենն ու միրգը, ի՞նչ ծավալներով։ Եթե վստահ եք, որ Ֆրանսիան կգնի ձեր կոնյակը, թեև իրենց սեփականն էլ տեղ չունեն իրացնելու, բայց ձերը կգնեն, ապա լավ, գնացեք»,– ասել է Լուկաշենկոն։
Աղբյուր՝ 168.am