Քաղաքականություն

Էդգար Ղազարյան․ պատգամավորական լիազորությունների ժամկետի կրճատման դեպքում կավելացնեմ քաղաքական գործունեության ինտենսիվությունը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Aravot.am-ին ասել է, որ իր նկատմամբ դատարանի նախօրեին կայացրած որոշումը չի ազդել և չի կարող ազդել իր տրամադրության ու քաղաքական գործունեության ակտիվության վրա։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով պատգամավորական լիազորություններին մնացած կարճ ժամանակը՝ ինքը պատրաստվում է ավելի ակտիվ աշխատել Ազգային ժողովում և ավելի սուր քննադատական խոսք հնչեցնել։ Ղազարյանը նշել է, որ նախկինում նախատեսված յոթ տարվա ելույթները ստիպված էր տեղավորել հինգ տարվա ընթացքում, իսկ ժամկետի հետագա կրճատման դեպքում անհրաժեշտ կլինի առավել մեծացնել գործունեության ինտենսիվությունը։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version