Հասարակություն

Երևանում վիճաբանության ժամանակ մեկ անձ աջ ազդրի վնասվածք է ստացել

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 17։25-ին, ՀՀ ՆԳՆ-ն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ աջ ազդրի հատվածում վնասվածք ստացած մեկ անձ բուժօգնության է տեղափոխվել։

Նախնական տվյալներով՝ նա վնասվածքը ստացել է Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version