Հասարակություն
Երևանում կրակոցների հետևանքով տղամարդ է վիրավորվել

Հոկտեմբերի 2-ին Երևանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով տղամարդ է վիրավորվել։
Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 17:10-ի սահմաններում շտապօգնության բժիշկները Մինաս Ավետիսյան 2-րդ հասցեից հրազենային վնասվածքով տղամարդու տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Բժիշկները նրան նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց։
Աղբյուր՝ aravot.am