Հասարակություն
ԱԱԾ-ն հերքել է Սյունիքում մի քանի ադրբեջանցիների գտնվելու մասին տեղեկությունները

Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում մեկից ավելի ադրբեջանցիների գտնվելու և որոնողական աշխատանքների վերաբերյալ տարածվող տեղեկությունները։
ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպի շրջանակում Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատել է միայն Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևը։ Նա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կալանավորվել է։
Ծառայությունը անհիմն է որակել այն տեղեկությունները, թե սահմանը հատած անձինք մեկից ավելի են, նրանց թվում կան դիվերսանտներ, և իրավապահ մարմինները շարունակում են որոնողական աշխատանքները։
ԱԱԾ-ն հանրությանը հորդորել է հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Աղբյուր՝ yerevan.today