Հասարակություն

ԱԱԾ․ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է միայն Ն․ Մուսաևը

ԱԱԾ-ն հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպի շրջանակում Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն․ Մուսաևը։ Գերատեսչության հաղորդմամբ՝ նա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կալանավորվել է։

ԱԱԾ-ն անհիմն է որակել այն տեղեկությունները, թե սահմանը հատել են մեկից ավելի անձինք, նրանք դիվերսանտներ են, և իրավապահ մարմինները շարունակում են որոնողական աշխատանքները։ Գերատեսչությունը հանրությանը հորդորել է հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Աղբյուր՝ aravot.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version