Քաղաքականություն
Իշխան Սաղաթելյան․ Ադրբեջանի խաղաղության մասին հայտարարությունները կեղծ են

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ իրական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշտություն, իսկ հաշտության համար՝ արդարության վերականգնում։
Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանի տարածքները, իր պնդմամբ, օկուպացված են Ադրբեջանի կողմից, հայ գերիները գտնվում են Բաքվում, իսկ հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացվում է, Ադրբեջանի՝ խաղաղության ձգտելու մասին հայտարարությունները կեղծ են։
Սաղաթելյանը նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից Նիկոլ Փաշինյանին հրապարակային հրահանգները Հայաստանի վարչապետի վարած, իր բնորոշմամբ, անպատիվ քաղաքականության արդյունքն են։
Աղբյուր՝ aravot.am