Առողջություն

ԱՀԿ․ 2023-ին աշխարհում կյանքի միջին տևողությունը հասել է 73.3 տարվա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2023 թվականին աշխարհում կյանքի միջին տևողությունը վերականգնվել է՝ հասնելով 73.3 տարվա և մոտենալով կորոնավիրուսի համավարակից առաջ գրանցված մակարդակին։ Միաժամանակ առողջ կյանքի տևողությունը դեռևս ցածր է 2019 թվականի ցուցանիշից։

ԱՀԿ-ն առողջապահության միտումները գնահատել է տարբեր երկրներում և տարածաշրջաններում՝ 2000-2023 թվականների համար։ Ուսումնասիրությունն ընդգրկել է կյանքի տևողության, մահացության ու հիվանդացության մակարդակները, ինչպես նաև հիվանդությունների փոփոխությունները։

Կազմակերպության տվյալներով՝ ոչ վարակիչ հիվանդություններն այժմ կազմում են աշխարհում մահերի 74 տոկոսը, մինչդեռ 2000 թվականին այդ ցուցանիշը 58 տոկոս էր։

ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ դեմենցիայից մահացությունը եռապատկվել է, իսկ անհանգստության խանգարումների և դեպրեսիայի հետևանքով առողջության կորուստները համավարակի սկսվելուց հետո կտրուկ աճել են։

Մահվան հիմնական պատճառների թվում են սրտանոթային հիվանդությունները, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդությունն ու կաթվածը, ինչպես նաև շնչառական հիվանդությունները, ներառյալ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և ստորին շնչուղիների վարակները։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version