Սպորտ

Հայաստանի Մ-20 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ուզբեկստանին

Տաշքենդում անցկացվող ընկերական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի Մ-20 հավաքականը 1։5 հաշվով պարտվեց Ուզբեկստանի իր հասակակիցներին։ Մրցաշարը նվիրված է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ուսմանովի հիշատակին։

Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմի կազմում 19-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արթուր Մանուկյանը՝ բացելով հանդիպման հաշիվը։ Սակայն Հայաստանի հավաքականին չհաջողվեց պահպանել առավելությունը, և մրցակիցը հաղթեց խոշոր հաշվով։

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլիստները կմրցեն Ռուսաստանի Մ-20 հավաքականի դեմ։ Մրցաշարին մասնակցում է նաև Սաուդյան Արաբիայի Մ-20 հավաքականը։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version