Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը կոչ է արել վերացնել հասարակական բևեռացումը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում պարտությունները փառաբանվում են, իսկ հաղթանակած նախագահները գտնվում են բանտում։ «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանին տված հարցազրույցում նա այդ իրավիճակը որակել է որպես ազգային խայտառակություն և համոզմունք հայտնել, որ հասարակությունը կարթնանա ու միասին կուղղի, իր գնահատմամբ, թույլ տրված սխալները։

Կարապետյանի խոսքով՝ երկրի ցանկացած քայլ այսօր թելադրվում է Ադրբեջանի կողմից, իսկ իշխանությունը կատարում է այդ պահանջները։ Նա նշել է, որ վտանգված է Սյունիքը, և քննադատել է հասարակության անտարբերությունը։

Կուսակցության առաջնորդը նաև կոչ է արել միավորվել և վերացնել երկրում առկա բևեռացումը՝ պնդելով, որ իշխանություններին հաջողվում է ժողովրդին «քնեցնել»։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version