Քաղաքականություն
Փաշինյանը խաղաղության չհաստատման պատճառը կապել է «վեր կենալու և քայլելու» անհրաժեշտության հետ

Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկրի հարյուրավոր եկեղեցիներում խաղաղության ակնկալիքով բազմաթիվ աղոթքներ են հնչել, սակայն խաղաղություն չի հաստատվել։
Փաշինյանի խոսքով՝ այս հարցի պատասխանը նա գտել է «Անդամալույծի բժշկումն» առակում։ Նա նշել է, որ անհրաժեշտ է վեր կենալ և քայլել, քանի որ նույնիսկ Աստծո օգնությամբ ոչ ոք չի կարող երկրի փոխարեն այդ քայլերն անել։
«Ես շնորհակալ եմ Աստծուն, որ գործնականում ամեն օր, ամեն առավոտ ինձ ասում է՝ “վեր կաց և քայլիր”»,— ասել է Փաշինյանը։
Աղբյուր՝ yerevan.today