Հասարակություն
Սուրբ Վարվառա կույսի մասունքը հոկտեմբերի 6-ին կբերվի Ծաղկեվանք

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 6-ին նշում է Սուրբ Թեկղի, Վարվառա և Պեղագեա կույսերի հիշատակության օրը։ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ այդ օրը Ծաղկեվանքում կցուցադրվի Սուրբ Վարվառա կույսի մասունքը։ Ժամը 10:30-ին կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Մասունքը Ծաղկեվանքում կլինի մինչև ժամը 14:00-ը։
Աղբյուր՝ 168.am