Հասարակություն

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը

Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Վարագա Խաչին հաջորդող շաբաթ օրը։

Ըստ Ավետարանի՝ Հիսուս Քրիստոսը, բացի 12 առաքյալներից, ուներ նաև 72 աշակերտ, որոնց ուղարկեց երկու-երկու՝ բոլոր ազգերին Բարի Լուրը քարոզելու և Աստծո Արքայությունը ավետելու։ Ավետարաններում, սակայն, 72 աշակերտների անունները ամբողջությամբ նշված չեն։

Ավետարաններում «աշակերտ» բառը գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար։ Աշակերտներին և առաքյալներին վերագրվում էր նույն առաքելությունն ու իշխանությունը։ Ղուկասի Ավետարանում Քրիստոսն ասում է. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, Ինձ է մերժում»։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version