Հասարակություն
Հոկտեմբերի 3-8-ը սպասվում են անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջանների առանձին հատվածներում օդում սպասվում է 0-ից -2, իսկ հողի մակերևույթին՝ -3-ից -4 աստիճան ցուրտ։ Կենտրոնը հորդորում է կատարել բերքահավաք։
Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 5-ին՝ հատկապես երեկոյան, իսկ 6-8-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում են անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 15-17 մ/վ-ի։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Շրջանների զգալի մասում հոկտեմբերի 3-ի ցերեկը, 5-ի կեսօրից հետո, ինչպես նաև 6-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին հատվածներում, սպասվում են անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 3-ի ցերեկը որոշ վայրերում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին և 5-ի գիշերը տեղումներ չեն կանխատեսվում։ Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։ Հոկտեմբերի 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 4-ի բազմամյա դիտարկումների համաձայն՝ օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2022 թվականին՝ 30.8°C, նվազագույնը՝ 1959 թվականին՝ 0.7°C, իսկ միջին օրական ջերմաստիճանը կազմում է 16°C։
Եղանակի կանխատեսմանը հնարավոր է ծանոթանալ նաև՝ զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին։
Աղբյուր՝ aravot.am