Արտաքին աշխարհ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ վերահսկողության հաստատման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ։ Գերատեսչության փոխանցմամբ՝ գործողությունն իրականացրել են «Հյուսիս» ռազմական խմբավորման ստորաբաժանումները։
ՌԴ ՊՆ-ն նաև նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են ակտիվ մարտերը Խարկովի մարզի Պրիկոլոտնեի և Սոսնովի Բորի համար։
Նովայա Կազաչյան գյուղ է Խարկովի մարզում՝ Կազաչյա Լոպան բնակավայրից մոտավորապես 3 կմ հարավ, ռուս-ուկրաինական սահմանի անմիջական հարևանությամբ։
Աղբյուր՝ 168.am