Առողջություն
Նարեկ Կարապետյանը հայտնել է Հայաստանում դեղերի գների նվազեցման ծրագրի մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանում դեղերի գները նվազեցնելու նպատակով շուտով կներկայացնեն նոր լուծում։
Նրա խոսքով՝ ծրագրի նպատակը դեղերի գները Վրաստանի մակարդակին հասցնելն է։ Այս հարցը Կարապետյանը քննարկել է Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության՝ EDQM-ի ղեկավար Պետրա Դյորի հետ։
«Շատ շուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի»,- նշել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նարեկ Կարապետյանն ու գործընկերները այցելել են Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոն՝ Հայաստանում դեղերի գների նվազեցման և եվրոպական դեղամիջոցների հասանելիության հարցերը քննարկելու նպատակով։
Աղբյուր՝ 168.am