Առողջություն
Նարեկ Կարապետյանը հայտնել է Հայաստանում դեղերի գները նվազեցնելու ծրագրի մասին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ Եվրոպայի առողջապահության և դեղերի որակի տնօրինության՝ EDQM-ի ղեկավար Պետրա Դյորի հետ քննարկել է Հայաստանում դեղերի գները նվազեցնելու և դրանք Վրաստանի մակարդակին հասցնելու ծրագիրը։
Կարապետյանի խոսքով՝ մոտ ժամանակում կներկայացվի լուծում, որի արդյունքում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի տարեկան կխնայի հարյուր հազարավոր դրամներ։
Աղբյուր՝ aravot.am