Քաղաքականություն

Ծաղկաձորի համայնքապետի նախընտրական ծրագրում՝ ավելի շատ տոներ ու փառատոններ

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև Ծաղկաձոր համայնքում։ Ընտրություններին մասնակցում են երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ի ընտրական ցուցակը բաղկացած է 7 թեկնածուից և գլխավորում է համայնքապետի թեկնածու Նվեր Սեփոյանը։ ՔՊ-ի 30 հոգանոց ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանը։

Հարությունյանն իր նախընտրական ծրագրում խոստանում է ավելի հաճախ կազմակերպել համայնքային տոներ, փառատոներ և մշակութային միջոցառումներ։ Ծրագրում ներառված են նաև ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման և նորոգման, արտաքին լուսավորության արդիականացման, ինչպես նաև հյուրանոցներին ու հյուրատներին աջակցելու խոստումներ։ Նույնատիպ պարտավորություններ ընդգրկված են եղել նաև նրա՝ 2021 թվականի նախընտրական ծրագրում։

«Հրապարակ»-ը նշում է, որ չի հաջողվել կապ հաստատել Նարեկ Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ առարկայական տարբերություններ կան 2021 և 2026 թվականների ծրագրերի միջև, և որքանով են իրականացվել նախորդ ընտրությունների ժամանակ տրված խոստումները։ Պարբերականը նաև գրում է, որ վերջին տարիներին բազմաթիվ հրապարակումներ են եղել Ծաղկաձորի անտառների ու կանաչ տարածքների ոչնչացման և առողջարանային քաղաքի միջավայրը փոխող բարձրահարկ շինությունների կառուցման մասին։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version