Հասարակություն

Գեղարքունիքի յոթ գյուղերում ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության իրականացրած աշխատանքների պատճառով հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ից, մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 07:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը։

Ընկերությունը սպառողներից հայցում է ներողամտություն պատճառված անհարմարության համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Աղբյուր՝ 168.am

Ամենաընթերցվածները

Exit mobile version