Հասարակություն
Հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ «Տառերի պուրակ»-ի մոտ տեղի ունեցած վթարից հետո
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, Արագածոտնի մարզում՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ, բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով հինգ մարդ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են մեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։
Աղբյուր՝ yerevan.today