Քաղաքականություն
Մեսրոպ Առաքելյանն առաջարկում է վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն առաջարկում է վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը՝ դրանում ներառելով Սիսիան համայնքի Շաքի գյուղը և իրական անվտանգային ռիսկեր ունեցող այլ բնակավայրեր։
Նա ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ ավելի քան տասը տարի գործող «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքը տարածվում է 82 բնակավայրի վրա, որոնց համար սահմանված են մի շարք արտոնություններ։ Առաքելյանի խոսքով՝ արցախյան վերջին պատերազմից հետո այդ ցանկում ընդգրկված բնակավայրերի թիվը հասել է 82-ի։
Նրա պնդմամբ՝ Շաքի գյուղը ցանկում ներառված չէ, թեև 2020 թվականից հետո սահմանը գյուղին ավելի է մոտեցել։ Առաքելյանը նշել է, որ մինչ այդ Շաքին բավական հեռու էր Հայաստանի սահմանից, իսկ այժմ այն պետք է դիտարկել որպես սահմանամերձ բնակավայր։
Աղբյուր՝ aravot.am