Քաղաքականություն

Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության որդեգրած քաղաքական ուղղությունը դրական արդյունքի չի հանգեցնի, իսկ երկրի համար ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Մեդվեդևն այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքերը փոխանցել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։

Նա նաև նշել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Մեդվեդևի խոսքով՝ Ռուսաստանը զգուշությամբ հետևում է այդ գործընթացներին։

Աղբյուր՝ yerevan.today

Ամենաընթերցվածները

Exit mobile version