Քաղաքականություն
Ստեփան Դանիելյանը հարց է բարձրացրել սահմանը խախտած ադրբեջանցի զինծառայողի պատասխանատվության վերաբերյալ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ Հայաստանի սահմանն անօրինական կերպով հատած ադրբեջանցի զինծառայողին քրեական պատասխանատվության չենթարկելու դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանը չի հստակեցնում կամ չի ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի գոյությունը։
Դանիելյանը նաև հարց է բարձրացրել, թե այդ դեպքում ինչով են տարբերվում Հայաստանի և ՀԱՊԿ-ի դիրքորոշումները, եթե Ջերմուկի ընդհարման ժամանակ քննարկվել էր սահմանի գոյության հարցը։
Քաղաքագետը ևս մեկ հարց է ուղղել՝ ռուս սահմանապահների հեռանալուց հետո նույն կերպ արդյոք կպահպանվի թուրք-հայկական սահմանը, եթե սահմանը հատած զինված քրդերին հետապնդող թուրք հատուկ ջոկատայինները ներթափանցեն Հայաստան։
Աղբյուր՝ 168.am