Քաղաքականություն
Արա Պողոսյանը քննադատել է թշնամու զինվորին արդարացնելու փորձերը

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ տարածք թշնամու զինվորի ներթափանցմանը, ՀՀ քաղաքացու վրա հարձակմանը և զինված անձի վնասազերծմանը։
Նրա գնահատմամբ՝ այդ դեպքը ցույց է տվել, որ հասարակությունը աստիճանաբար բաժանվել է միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված հատվածների։ Պողոսյանը նշել է, որ դրանցից մեկը նույնիսկ պատրաստ է արտաքին թշնամու հետ համագործակցել հակառակ ճամբարի դեմ պայքարում։
Քաղաքագետի խոսքով՝ արդեն երկու օր շարունակ այդ հատվածը փորձում է արդարացնել կամ մեղմացնել թշնամու զինվորի գործողությունները։ Նա դա որակել է որպես լուրջ հոգեբանական խնդիր և կոլաբորացիոնիստական՝ թշնամու հետ համագործակցության հակվածության, «առաջին ու ամենամեծ ինդիկատոր»։
Պողոսյանը նաև գրել է, որ թեև այս պահին այդ խումբը իշխանության հետ նույն ճամբարում է, դրա ընդլայնումը ապագայում կարող է անվերահսկելի դառնալ անգամ իշխանության համար։ Նա նշել է, որ մի օր էլ Ալիևը կարող է խոսել այնպես, ինչպես Ֆրանկոն՝ Իսպանիայում։
Աղբյուր՝ yerevan.today