Սպորտ
Մխիթարյանը գոլով նպաստել է «Ինտերի» հաղթանակին «Լումեցանեի» նկատմամբ

Միջազգային հանդիպումների դադարի ընթացքում Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» ստուգողական խաղում 2։0 հաշվով հաղթել է «Լումեցանեին»։
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Խաղից հետո «Ինտերի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում հրապարակել է նրա գոլի տեսանյութը։
Միլանյան թիմի երկրորդ գոլը խփել է Ռիչի Ագբոնիֆոն։ Նա խաղադաշտ է դուրս եկել 50-րդ րոպեին, իսկ 12 րոպե անց՝ 62-րդ րոպեին, ձևակերպել է վերջնական հաշիվը։
«Լումեցանեի» դեմ հանդիպումը «Ինտերի» վերջին ընկերական խաղն էր միջազգային դադարի ընթացքում։ Թիմը պաշտոնական մրցելույթները կվերսկսի հոկտեմբերի 10-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունելով «Պարմային»։
Աղբյուր՝ 168.am