Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար բժիշկները նոր վիրահատություններ են նախատեսում – YerevanPress
Connect with us

Առողջություն

Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար բժիշկները նոր վիրահատություններ են նախատեսում

Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար բժիշկները նոր վիրահատություններ են նախատեսում

Ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորված Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար բժիշկները շարունակում են բուժական պայքարը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են նրա ազգականները։

Նրանց փոխանցմամբ՝ այսօր կատարված վիրահատության ընթացքում կնոջ ազդրից հեռացվել է մի քանի «բուռ» բեկոր։ Բացի այդ, վնասվել է անոթ, և դեռևս հստակ չէ՝ հետագայում Անի Ավետիսյանը կկարողանա՞ քայլել։ Խնդիր կա նաև ծնկի շրջանում, սակայն առավել վտանգավոր են բեկորային վնասվածքն ու անոթի վիճակը։

Ազգականների տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում են պարբերաբար իրականացվող այլ վիրահատություններ։ Նրանք հայտնել են նաև, որ կնոջ ձեռքի մատները կորցնելու մասին այս պահին չի խոսվում։ Միաժամանակ, հարազատները մտահոգություն են հայտնել նրա առողջական վիճակով հետաքրքրվողների բացակայության կապակցությամբ՝ նշելով, որ վիճակը լավ չէ։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Առողջապահության նախարարությունից հրաժարվել են տեղեկություն տրամադրել Անի Ավետիսյանի վիճակի մասին։ Նախարարությունում նշել են, որ նախօրեին նախարարի մակարդակով նրա վիճակը գնահատվել է որպես կայուն։ Սակայն ազգականների ներկայացրած տվյալներով՝ կնոջ վիճակն ավելի ծանր է, քան պաշտոնական այդ գնահատականից կարող էր ենթադրվել։

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 1-ին։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն իրեն տեղեկացրել է ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողի՝ անհայտ հանգամանքներում ծառայության վայրը լքելու մասին։ Չի բացառվել, որ նա ապօրինի հատած լինի Հայաստանի սահմանը։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ զինծառայողը սեպտեմբերի 26-ից համարվել է անհետացած։ Նա ապօրինի մուտք է գործել Հայաստանի քաղաքացու տուն, կրակել տանտիրուհու ոտքերին և մարմնական վնասվածքներ հասցրել նաև նրա երեխաներին։ Կնոջը հաջողվել է վնասազերծել զինծառայողին։

Հանրային դժգոհությունից հետո Դատախազությունը հայտնել էր, որ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու և մարդու կամքին հակառակ բնակարան ապօրինի մուտք գործելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։

Աղբյուր՝ yerevan.today

Advertisement
Մեսրոպ Առաքելյանն առաջարկում է վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը
Քաղաքականություն2 hours ago

Մեսրոպ Առաքելյանն առաջարկում է վերանայել սահմանամերձ բնակավայրերի ցանկը

Արա Պողոսյանը քննադատել է թշնամու զինվորին արդարացնելու փորձերը
Քաղաքականություն2 hours ago

Արա Պողոսյանը քննադատել է թշնամու զինվորին արդարացնելու փորձերը

Մայիսի 2-6-ին սպասվում են անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում
Հասարակություն2 hours ago

Մայիսի 2-6-ին սպասվում են անձրևներ, ամպրոպ և քամու ուժգնացում

Վարդան Ոսկանյան․ Արցախը Հայաստանի համար ռազմավարական խորք և փրկօղակ էր
Քաղաքականություն3 hours ago

Վարդան Ոսկանյան․ Արցախը Հայաստանի համար ռազմավարական խորք և փրկօղակ էր

Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին
Քաղաքականություն3 hours ago

Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանի՝ «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին

Ստեփան Դանիելյանը հարց է բարձրացրել սահմանը խախտած ադրբեջանցի զինծառայողի պատասխանատվության վերաբերյալ
Քաղաքականություն3 hours ago

Ստեփան Դանիելյանը հարց է բարձրացրել սահմանը խախտած ադրբեջանցի զինծառայողի պատասխանատվության վերաբերյալ

Մխիթարյանը գոլով նպաստել է «Ինտերի» հաղթանակին «Լումեցանեի» նկատմամբ
Սպորտ3 hours ago

Մխիթարյանը գոլով նպաստել է «Ինտերի» հաղթանակին «Լումեցանեի» նկատմամբ

Բաքուն խաղաղության պայմանագրի համար սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջ քաշում
Քաղաքականություն3 hours ago

Բաքուն խաղաղության պայմանագրի համար սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջ քաշում

Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար բժիշկները նոր վիրահատություններ են նախատեսում
Առողջություն3 hours ago

Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար բժիշկները նոր վիրահատություններ են նախատեսում

Միհրան Հակոբյանը՝ Շաքիի դեպքի և «կապիտուլյացիոն խաղաղության» մասին
Քաղաքականություն3 hours ago

Միհրան Հակոբյանը՝ Շաքիի դեպքի և «կապիտուլյացիոն խաղաղության» մասին