Փորձագետը զգուշացնում է՝ GLP-1 դեղամիջոցների դեպքում չափազանց արագ նիհարելը կարող է ազդել ուղեղի վրա – YerevanPress
Connect with us

Առողջություն

Փորձագետը զգուշացնում է՝ GLP-1 դեղամիջոցների դեպքում չափազանց արագ նիհարելը կարող է ազդել ուղեղի վրա

Փորձագետը զգուշացնում է՝ GLP-1 դեղամիջոցների դեպքում չափազանց արագ նիհարելը կարող է ազդել ուղեղի վրա

Օզեմպիկի և Վեգովիի նման GLP-1 դեղամիջոցների լայն տարածման ֆոնին մասնագետները զգուշացնում են, որ քաշի չափազանց արագ կորուստն ու կալորիաների խիստ սահմանափակումը կարող են ուղեղին զրկել անհրաժեշտ էներգիայից և սննդանյութերից։

Վաշինգտոնի համալսարանի մանկաբուժության և նյարդաբանության պրոֆեսոր Թոմի Վուդը Fox News Digital-ին ասել է, որ դեղամիջոցների ազդեցությունը ուղեղի վրա մեծապես կախված է քաշի նվազման ընթացքում օրգանիզմի ստացած էներգիայի և սննդանյութերի բավարար լինելուց։ Նրա խոսքով՝ ուղեղը մարմնի ամենաշատ էներգիա սպառող օրգանն է։

Վուդի գնահատմամբ՝ ճարպակալման, արյան բարձր շաքարի և նյութափոխանակության խանգարումների դեպքում ավելորդ էներգիան կարող է վնասել արյան անոթներին և նպաստել ինսուլինային դիմադրությանը։ Այդ պայմաններում GLP-1 դեղամիջոցները կարող են օգտակար լինել՝ իջեցնելով արյան ճնշումն ու բարելավելով արյան շաքարի վերահսկողությունը։ Սակայն չափազանց մեծ կալորիական դեֆիցիտի դեպքում ուղեղը կարող է ժամանակավորապես օգտագործել սեփական հյուսվածքը՝ որպես էներգիայի աղբյուր։

Մասնագետը մատնանշել է նաև մարզիկների շրջանում անցկացված ուսումնասիրություն, որի համաձայն՝ մարաթոնից հետո էներգիայի մեծ ծախսի հետևանքով մասնակիցների ուղեղի սպիտակ նյութի ծավալը ժամանակավորապես նվազել էր։ Հանգստից և պատշաճ սնուցումից հետո ցուցանիշները վերականգնվել էին։

Վուդը նշել է, որ GLP-1 դեղամիջոցներ ընդունելիս երկար ժամանակ շատ քիչ սնունդ օգտագործելու դեպքում օրգանիզմը կարող է բավարար քանակով չստանալ ուղեղի համար անհրաժեշտ սպիտակուց, երկաթ և օմեգա-3 ճարպաթթուներ։ Նա նաև անդրադարձել է մկանների կորստի խնդրին՝ նշելով, որ սկզբնական փուլում «նիհար զանգվածի» նվազման մի մասը կարող է կապված լինել մկաններում կուտակված ճարպի կորստի հետ, ուստի մկանների չափի փոքրացումը պարտադիր չի նշանակում ուժի և ֆունկցիոնալության նվազում։

Ռիսկերը նվազեցնելու համար մասնագետը խորհուրդ է տվել քաշի կորստի գործընթացը համատեղել շաբաթական մոտ երկու ուժային մարզման հետ։ Նրա խոսքով՝ դա կարող է օգնել պահպանել ֆունկցիոնալ մկանային զանգվածը և խթանել ուղեղի առողջությանը նպաստող գործոնների արտադրությունը։ Վուդը կարևորել է նաև B խմբի վիտամինների, վիտամին D-ի, երկաթի և օմեգա-3 ճարպաթթուների բավարար քանակի ապահովումը՝ միաժամանակ հորդորելով խուսափել ծայրահեղ մոտեցումներից։

Աղբյուր՝ 168.am

Advertisement
Տաթևիկ Հայրապետյանը Ալիևի հայտարարությունը Փաշինյանին ուղղված ազդակ է համարում
Քաղաքականություն9 hours ago

Տաթևիկ Հայրապետյանը Ալիևի հայտարարությունը Փաշինյանին ուղղված ազդակ է համարում

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրացիներին կոչ է արել չմնալ և չայցելել Ուկրաինա
Արտաքին աշխարհ9 hours ago

ՌԴ ԱԳՆ-ն օտարերկրացիներին կոչ է արել չմնալ և չայցելել Ուկրաինա

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքում անօդաչուների հարձակումների մասին
Արտաքին աշխարհ9 hours ago

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Զապորոժիեի ատոմակայանի շրջակայքում անօդաչուների հարձակումների մասին

Սուրբ Վարվառա կույսի մասունքը հոկտեմբերի 6-ին կբերվի Ծաղկեվանք
Հասարակություն11 hours ago

Սուրբ Վարվառա կույսի մասունքը հոկտեմբերի 6-ին կբերվի Ծաղկեվանք

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը
Հասարակություն11 hours ago

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը

Հոկտեմբերի 3-8-ը սպասվում են անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում
Հասարակություն11 hours ago

Հոկտեմբերի 3-8-ը սպասվում են անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում

Սևակ Խաչատրյանը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է որակել
Քաղաքականություն11 hours ago

Սևակ Խաչատրյանը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է որակել

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ վերահսկողության հաստատման մասին
Արտաքին աշխարհ11 hours ago

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզի Նովայա Կազաչյա բնակավայրի նկատմամբ վերահսկողության հաստատման մասին

Դատարանը հաստատել է ԼՂ-ից տեղահանված անձի ծննդյան գրանցման փաստը
Հասարակություն11 hours ago

Դատարանը հաստատել է ԼՂ-ից տեղահանված անձի ծննդյան գրանցման փաստը

ԱԱԾ-ն հերքել է Սյունիքում մի քանի ադրբեջանցիների գտնվելու մասին տեղեկությունները
Հասարակություն11 hours ago

ԱԱԾ-ն հերքել է Սյունիքում մի քանի ադրբեջանցիների գտնվելու մասին տեղեկությունները