Քաղաքականություն
Սևակ Խաչատրյանը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է որակել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը հայտարարել է, որ «Հայաստան» դաշինքի անդամ և Վանաձորի գրասենյակի պատասխանատու Արթուր Օհանյանի մեկ ամսով կալանավորումը քաղաքական հետապնդման դրսևորում է։
Խաչատրյանի խոսքով՝ Օհանյանը կալանավորվել է երեկ երեկոյան՝, իր գնահատմամբ, կեղծ ցուցմունքի հիման վրա։ Պատգամավորը նաև նշել է, որ կալանավորման ժամանակը պատահական չէ, քանի որ մոտ ապագայում Վանաձորում նախատեսվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Սևակ Խաչատրյանը պնդել է, որ Արթուր Օհանյանը վայելում է վանաձորցիների սերն ու հարգանքը, և իր աջակցությունն է հայտնել նրան։
Աղբյուր՝ yerevan.today