Քաղաքականություն
Ալեն Ղևոնդյանը քննարկել է Սյունիքի միջադեպի հնարավոր նշանակությունը
YerevanToday-ի տաղավարում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը անդրադարձել է Ադրբեջանի զինծառայողի՝ Սյունիք մուտք գործելու և հայ քաղաքացուն վիրավորելու դեպքին՝ քննարկելով, թե այն սահմանային առանձին միջադե՞պ է, թե՞ ավելի լայն գործընթացի դրսևորում։
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի հնարավոր նպատակները, Հայաստանի իշխանությունների՝ «խաղաղության» օրակարգը և Հայաստանի անվտանգային իրավիճակը։ Անդրադարձ է եղել Արցախի հարցին, տարածաշրջանային զարգացումներին և հասարակության շրջանում ադրբեջանական գործոնի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը։
Ալեն Ղևոնդյանը, մասնավորապես, նշել է, որ ադրբեջանական կողմի գործողություններով հասարակությանը փորձում են սովորեցնել այն մտքին, թե իրենք գալու են։
Աղբյուր՝ yerevan.today