Արտաքին աշխարհ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկում և Օդեսայում անօդաչու սարքերի հարվածների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ռուսական ուժերը անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Չեռնոմորսկում գտնվող «Новая почта» ընկերության լոգիստիկ կենտրոնին և Օդեսայի տվյալների կենտրոնին։ Գերատեսչությունը նշել է, որ կիրառվել են «Герань» տեսակի անօդաչու սարքեր, ինչպես նաև հրապարակել է հարձակումների ժամանակ արված տեսանյութեր։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ Ռուսաստանի զորքերը ՖԱԲ-250 և ՖԱԲ-500 ֆուգասային ավիառումբերով հարվածներ են հասցրել նաև անօդաչու սարքերի կառավարման կետերին և ուկրաինացի զինվորականների ժամանակավոր տեղակայման վայրերին ԴԺՀ-ում ու Սումիի մարզում։
Աղբյուր՝ 168.am