Արտաքին աշխարհ
ԱՄՆ-ն Իրանի երկու դիվանագետի պահանջել է լքել երկիրը

ՄԱԿ-ում Իրանի պատվիրակության երկու անդամ լքել են ԱՄՆ-ն այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները պահանջել են նրանց անհապաղ հեռանալ երկրից, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
Պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ավարտից հետո պահանջել էր, որ իրանական ամբողջ պատվիրակությունը հեռանա Նյու Յորքից։ Սակայն երկու դիվանագետ մնացել էին քաղաքում։
Ուրբաթ օրը ՄԱԿ-ում Իրանի առաքելությանը կրկին փոխանցվել է, որ ԱՄՆ իշխանությունները գիտեն երկու դիվանագետի գտնվելու վայրը և պահանջում են նրանց անհապաղ մեկնումը։ Նրանցից մեկը Նյու Յորքը լքել է ուրբաթ երեկոյան, իսկ մյուսը՝ շաբաթ առավոտյան։
Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ Մարկո Ռուբիոն վճռական է տրամադրված, և Նյու Յորքում մնացած երկու իրանցի ներկայացուցիչներին, ի վերջո, «վտարել են երկրից»։
Աղբյուր՝ 168.am